ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քաղաքական դիակներն ու նիհարել չսիրող իշխանավորները

Քաղաքական դիակներն ու նիհարել չսիրող իշխանավորները
19.09.2008 | 00:00

ՌԵԺԻՄԻ ԶՈՀԵՐԸ
«Սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքում ականատես եղանք աննախադեպ քանակի ոստիկանական ստորաբաժանումների ագրեսիվ պահվածքին, հանրահավաքին նախորդած բռնություններին ու հարձակումներին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ, հավելելով, թե «իշխանությունները մտադրվել էին սադրանքի գնալ»։ Հավաստիացնելով, թե երթ չկազմակերպելու հիմնական պատճառը հենց դա էր, մամուլի խոսնակը պարզաբանել է. «Հայաստանում ահաբեկչությունը դրվում է պետական հիմքերի վրա։ Սա պարտավորեցնում է մեր ռազմավարության մեջ որոշակի սրբագրումներ կատարել, ինչն ամենևին չի ենթադրում ակտիվության նվազեցում»։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության մեջ սրբագրումների անհրաժեշտությանը, այստեղ, ըստ նրա, մտահոգող իրողությունները երեքն են՝ ԼՂՀ-ի հիմնախնդրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև Թուրքիայի միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամությունը, Աբդուլլահ Գյուլի վերջին հայտարարությունները, Հայոց ցեղասպանության խնդրով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական կառավարության առաջարկի նկատմամբ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում արտահայտած դիրքորոշումը։ «Երկրում չունենալով լեգիտիմության ոչ մի ռեսուրս՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի շահերի հաշվին գործարքի է գնում միջազգային հանրության հետ՝ դրանով իսկ փորձելով պահել իշխանությունը»,- ասել է Մուսինյանը, հավելելով, թե Սարգսյանի մոսկովյան նախնական հայտարարությունն ավելի ուշ խմբագրողները «մի երեք նախադասություն ավել որ գրեին, չէին նիհարի»։
Հայ ազգային կոնգրեսի գործողությունների վճռականության մասին խոսելիս մամուլի խոսնակը նշել է, թե «վճռականությունը ցանկապատ ջարդելով կամ պետական ինստիտուտ գրավելով չի վավերացվում»։ «Ցանկապատ ջարդողները հիմա քաղաքական դիակի կարգավիճակում են։ Մենք քաղաքական արկածախնդրությամբ չենք զբաղվել և չենք զբաղվելու»,- վստահեցրել է նա։
«Ընկածին չեն խփում» դիրքերից մեկնաբանելով ԱԺ նախագահի հրաժարականը՝ Մուսինյանը նշել է. «Թորոսյանը ռեժիմի կամակատարն է եղել, սակայն՝ ոչ կրիմինալ էլեմենտ»։ Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, խոսնակի համոզմամբ՝ «իշխանության ներսում շարունակվում է կրիմինալիզացիայի գործընթացը»։

Դիտվել է՝ 3740

Մեկնաբանություններ